Wednesday, April 24, 2024
> Uncategorized > Թուրքիան վերադարձնում է ստամբուլահայ համայնքից խլած ունեցվածքի մի մասը

Թուրքիան վերադարձնում է ստամբուլահայ համայնքից խլած ունեցվածքի մի մասը

Թուրքիայի կառավարության «Պաշտոնական թերթը» օգոստոսի 28-ին հրապարակել է Թուրքիայի վարչապետի կողմից ստորագրված մի որոշում, որով 1936 թվականին հաշվառված եւ Թուրքիայի ազգային փոքրամասնություններից 1974 թվականի Վճռաբեկ դատարանի որոշմամբ բռնագրաված ունեցվածքը վերադարձվելու է տերերին:

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` որոշման համաձայն` ազգային փոքրամասնությունների 162 հիմնադրամներին պատկանող անշարժ գույքը, որի մեջ են մտնում նաեւ գերեզմանները, աղբյուրները, դպրոցները եւ այլն, 12 ամսվա ընթացքում պետք է վերադարձվեն ազգային փորքամասնությունների հիմնադրամներին: Այն գույքի համար, որն անցել է 3-րդ անձի ձեռքը, պետությունը համայնքի հիմնադրամին կվճարի գույքի արժեքը:

Հայտնի է, որ միայն Ստամբուլի հայկական եկեղեցիների հիմնադրամներին պատկանող 30 տարբեր նշանակության շինություն պետք է վերադարձվի:

Leave a Reply