Thursday, April 25, 2024
> Uncategorized > Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային` ծննդյան օրվա առթիվ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային` ծննդյան օրվա առթիվ

images/serj sarqsyan.png

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

«Մեծարգո պարոն Նախագահ,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ հաջողություններ Ձեր նախաձեռնություններում ու ծրագրերում:Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Արդյունավետ համագործակցությունը հետեւողականորեն նոր ոլորտներ է ներառում, գործընկերային սերտ կապերն անշեղորեն խորանում եւ ամրապնդվում են:

Այս ամենում, անկասկած, մեծ է Ձեր անձնական դերն ու ներդրումը:Հավատացած եմ, որ Ձեր եւ Ձեր վարչակազմի մշտական ներգրավվածության շնորհիվ մեր բարեկամական հարաբերությունները նոր վերելք կապրեն, ձեռք կբերեն զարգացման նորանոր, խոստումնալից հեռանկարներ:Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք:Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Leave a Reply