Friday, December 20, 2024
> Uncategorized > Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը հրահրում է քաղաքացիական բախումներ.Տիգրան Խզմալյան

Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը հրահրում է քաղաքացիական բախումներ.Տիգրան Խզմալյան

Իր խանութներում աշխատակիցներին կամավոր և նաև հարկադիր կերպով Երևանի «Փակ շուկայի» մոտ տանելով և նրանց օգտագործելով, ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրահրում է քաղաքացիական բախումներ: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Փրկենք հուշարձանը օլիգարբներից» նախաձեռնության և Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն՝ անդարադառնալով այսօր «Փակ շուկայի մոտ հավաքված մի խումբ մարդկանց ագրեսիվ պահվածքին:


«Այդ պարոնը՝ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը, հրահրում է քաղաքացիական բախումներ, սա քաղաքացիական պատերազմի սաղմն է: Իհարկե, մենք թույլ չենք տա քաղաքացիական պատերազմ, նրանք կերազեն, բայց մենք տեսանք, որ իրենք պատրաստ են նաև դրան: «Մարտի 1-ը» քիչ էր, իրենք հիմա մոբիլիզացնում են խաժամուժը, որովհետև տվյալ դեպքում վերանում են որպես ՀՀ քաղաքացի և դառնում են այդ խաժամուժը կազմակերպողների կողմից ուղղորդվող»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Հիշեցնենք, «Փակ շուկայի» բացման կողմնակից քաղաքացիները այսօր շուկայի դիմաց վանկարկում էին՝ «Բա-ցում, բա-ցում», «Դավաճաննե՛ր, ժողովրդին պառակտում եք», «պահանջում ենք աշխատանք», իսկ ավելի ուշ արդեն բացիեբաց բարձրախոսով հայտարարում էին՝ «Ալեքսանյա՛ն-բարերար»: Խիստ ագրեսիվ կանանցից շատերն էլ հարձակվում էին լրագրողների կամ շուկայի բացմանը դեմ հանդես եկող քաղաքացիներ վրա, ում ակտիվիստի տեղ էին դնում:

Այս երևույթին Տիգրան Խզմալյանը հետևյալ բնորոշումն է տալիս.«Քաղաքացիների քաղաքական չարաշահում՝ օլիգարխի կողմից»: Նրանց, ըստ կինոռեժոսորի, ստրկացրել են, նվաստացրել և հիմա օգտագործում են և՛ որպես կին, և՛ որպես աշխատողի՝ որպես դժվար սոցիալական պայմաններում ապրող մարդկանց:

Նշենք, որ «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը այսօր ֆեյսբուքում հայտարարություն է տարածել, ուր ասվում է, որ սեպտեմբերի 1-ի առավոտյան շուկայի «հարակից շենքերի հարևանները նկատել էին, թե ինչպես տարածքում որոշ կասկածելի դեմքեր օղի և շոկոլադ էին բաժանել ինչ-որ մարդկանց»։ Նաև նշվում էր, թե շուկայի բացման կողմնակիցներին 5000-ական դրամ գումար է բաժանվել բողոքի ակցիային մասնակցելու համար։

Նշենք, որ մարդկանց նույն զանգվածը նույնքան ագրեսիվ էր եղել նաև երեկվա բողոքի ակցիայի ժամանակ և խոչընդոտել էր Tert.am–ի լրագրողի աշխատանքը։ Կանանցից մեկը նույնիսկ անձրևանոցի կոթող հարվածել էր լրագրողին։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ «Փակ շուկայի» բացման կողմնակիցներիը մի կին «Ազատություն ռադիոկայանի» օպերատորին երեք մատի կոմբինացիար է ցույց տվել։

Leave a Reply