Sunday, December 22, 2024
> Uncategorized > Երեւանում հրաժեշտ են տալիս անվանի դերասան Ազատ Գասպարյանին

Երեւանում հրաժեշտ են տալիս անվանի դերասան Ազատ Գասպարյանին

images/azat gasparyan.png


Երեւանում Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում հրաժեշտ են տալիս Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Ազատ Գասպարյանին:

Հոգեհանգստին ներկա են եղել դերասանի ընտանիքի անդամները, Հայաստանի վաստակավոր եւ ժողովրդական արտիստներ, այդ թվում Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Ներսիսյանը, քաղաքական գործիչներ, որոնց շարքում է եղել երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ազատ Գասպարյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին, ժամը 12:00-14:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

Նշենք, որ անվանի դերասանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին, Երեւանում: 1963 թ. ավարտել է Երեւանի ակումբագրադարանային տեխնիկումը, իսկ 1969 թ.՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` աշակերտելով Վարդան Աճեմյանին:

1963-1965 թթ. աշխատել է Երեւանի պետական տիկնիկային թատրոնում, 1969-1971 թթ.՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1971-1979 թթ. աշխատել է Երեւանի Դրամատիկական թատրոնում, 1979 թ՝ հեռուստաթատրոնում: 1986 թվականից մինչեւ կյանքի վերջը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից էր։

Տարբեր տարիների աշխատել է նաեւ «Մետրո» եւ Երիտասարդական փորձարարական թատրոններում` միաժամանակ հանդիսանալով վերջինիս գեղարվեստական ղեկավարը: Հարուստ ու բովանդակալից է եղել անվանի դերասանի անցած ուղին թե’ թատրոնում եւ թե’ կինոյում: Կինոյում ստեղծած նրա լավագույն դերերից են Ռուբենը («Երջանկության մեխանիկա»), Մեսրոպը («Հին օրերի երգը»), քահանան («Ճերմակ անուրջներ»), միլիցիոներ Մեսրոպը («Մեր մանկության տանգոն»), Սարգիսովը («Կարոտ») եւ այլն։ Հատկապես անմոռանալի է նրա կերտած Եղիշե Չարենցի կերպարը «Երկունք» ֆիլմում։ Ազատ Գասպարյանը կինո բերեց ազգային հոգեկերտվածք ու կոլորիտ, ստեղծեց հաճախ սեփական տառապանքի անունից գործող, բայց կենսական ուժը չկորցնող մարդկային տիպարներ, որոնք բոլորն էլ ազգային բնավորության դրոշմն ունեին իրենց վրա:

He was born in Yerevan in 1943.

Leave a Reply