Wednesday, December 25, 2024
> Uncategorized > Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առաջին անգամը չէ, որ փոխհատուցում են պահանջում Թուրքիայից դատական կարգով

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առաջին անգամը չէ, որ փոխհատուցում են պահանջում Թուրքիայից դատական կարգով

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցը Թուրքիայի դեմ Թուրքական Հանրապետության դեմ ներկայացված առաջին հայցը չէ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, 1937 թվականի դեկտեմբերին թուրքական կառավարությունն իբր 890 հազար դոլար փոխհատուցում է վճարել ԱՄՆ հայերին: «Այդ ցուցակում ըննդգրկվել էր 104 հայ, սակայն, որքան էլ դա տարօրինակ թվա, նրանից ոչ մեկը չստացավ Թուրքիայի հատկացված ֆինանսական միջոցները»,-ասել է թուրքագետը: Ըստ նրա, եթե ամերիկյան դատարանում հաջողվի ապացուցել, որ Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը և 1937թ. փոխհատուցում չի վճարել հայերին, դա կօգնի հաջողության հասնել այս գործում:

Leave a Reply