Thursday, December 26, 2024
> Uncategorized > Սփյուռքի նախարարը կայցելի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին սպանողի շիրիմին

Սփյուռքի նախարարը կայցելի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին սպանողի շիրիմին

images/tota.png

Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբբյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ եւ Կանադա: Այցի շրջանակում նա հունվարի 28-ին Գլենդեյլում (Կալիֆորնիայի նահանգ) Հրանուշ Հակոբյանը կմասնակցի Հայկական բանակի օրվան նվիրված միջոցառմանը: 

 

Հաջորդ օրը նա կհանդիպի Հայ եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի թեմի արքեպիսկոպոկս Հովնան Տերտերյանի հետ: Նաեւ կհանդիպի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կալիֆորնիայի մասնաճյուղի ներկայցուցիչների հետ:

Սփյուռքի նախարարը կայցելի Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի շիրիմին եւ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի թանգարան: Նախարարը կայցելի նաեւ Սան-Ֆրանցիսկո եւ Տորոնտո:

Այցելությունը կավարտվի փետրվարի 6-ին:

Leave a Reply