Sunday, December 22, 2024
> Uncategorized > «Ազգ». Հայազգի գործիչը նշանակվել է Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ

«Ազգ». Հայազգի գործիչը նշանակվել է Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ

Թերթը գրում է, որ Մոնրեալի քաղաքապետ Ջերալդ Թրեմբլեյը հանձնարարական էր տվել, որ Հարություն Շիթիլյանը նշանակվի Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ: Քաղաքապետի կարծիքով` Հարություն Շիթիլյանը համապատասխան թեկնածու է, որը կարող է առաջնորդել Մոնրեալի քաղաքային խորհուրդը: Թրեմբլեյը նշել է, որ խորհրդի պատմության մեջ Շիթիլյանն ամենաերիտասարդ նախագահն է:

Մոնրեալի քաղաքային խորհուրդն արդեն վավերացրել է քաղաքապետի հանձնարարականը, ուստի Հարություն Շիթիլյանն արդեն քաղաքային խորհրդի նախագահն է:

Leave a Reply